Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 27:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հակոբը մոտեցավ, համբուրեց նրան։ Իսահակն առավ նրա հագուստի հոտը և օրհնեց նրան՝ ասելով. «Իրապես իմ որդու բուրմունքը նման է բուրմունքին բարեբեր անդաստանի, որ օրհնված է Տիրոջ կողմից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա մոտեցավ և համբուրեց նրան։ Իսահակն առավ նրա հանդերձների հոտը և օրհնեց նրան ու ասաց. «Տե՛ս, իմ որդու հոտը նման է այն դաշտի հոտին, որ օրհնեց Տերը։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 27:27
14 Խաչաձեւ Հղումներ  

Այդ տարի Իսահակը սերմանեց այդ հողում և հարյուրապատիկ ավելի գարի հնձեց. Տերն օրհնել էր նրան։


Ապա Ռեբեկան վերցրեց իր երեց որդու լավագույն զգեստը, որ պահված էր իր մոտ՝ տանը, հագցրեց Հակոբին՝ իր կրտսեր որդուն,


Ապա Իսահակը՝ նրա հայրը, ասաց նրան. «Մո՛տ արի և համբուրի՛ր ինձ, որդյա՛կ»։


Իսահակն ասաց. «Քո բնակության վայրը կախված պիտի լինի երկրի պարարտությունից և երկնքի ցողից։


Իսրայելի աչքերը ծերության պատճառով տկարացել էին. նա լավ չէր տեսնում։ Հովսեփը նրանց մոտ բերեց, Հակոբը համբուրեց նրանց ու գրկեց։


Օրհնեց նրանց և ասաց. «Աստված, որի առջև աստվածահաճո կյանքով ապրեցին իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը, Աստված, որ հոգ է տանում ինձ իմ մանկությունից մինչև այսօր,


Փորձեցիր մեզ, Աստվա՛ծ, Քննեցիր, ինչպես արծաթն է քննվում։


Իր բողբոջն ընձյուղեց թզենին, ծաղկած որթերն իրենց հոտը բուրեցին։ Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։


Հովսեփի մասին ասաց. «Տերն օրհնել է նրա երկիրը, ապահովել երկնքի անձրևով ու ցողով, անդունդների ընդերքից բխող աղբյուրներով,


Հավատո՛վ Իսահակն օրհնեց Հակոբին և Եսավին՝ գալիք բաների հույսով։


Քանզի այն հողը, որ խմում է շատ անգամ իր վրա թափված անձրևը և օգտակար արդյունքներ է տալիս նրանց, որոնց համար մշակվում է, Աստծուց օրհնություն է ստանում։