ԾՆՆԴՈՑ 26:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսահակը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ. չէ՞ որ դուք ատեցիք ինձ և հալածեցիք ձեր մոտից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսահակն ասաց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ, քանի որ դուք ինձ ատում եք և ինձ դուրս արեցիք ձեր մոտից»։ |
Նրանք պատասխանեցին. «Հստակ տեսանք, որ Տերը քեզ հետ է, ուստի դաշինք կապենք միմյանց հետ՝ մեր և քո միջև, և ուխտ կապենք քեզ հետ։
Հովսեփը մարդ ուղարկեց և բերել տվեց Հակոբին՝ իր հորը, և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի։
Իսկ նա, ով անիրավում էր ընկերոջը, առարկեց նրան ու ասաց. “Քեզ ո՞վ իշխան և դատավոր կարգեց մեզ վրա.
Այն Մովսեսին, որին ուրացան՝ ասելով՝ “Ո՞վ քեզ մեզ վրա իշխան և դատավոր կարգեց”, նրան Աստված որպես իշխան և փրկիչ ուղարկեց հրեշտակի ձեռքով, որ երևաց Մովսեսին մորենու միջից։
Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան վաճառեցին՝ Եգիպտոս տանելու համար։ Բայց Աստված նրա հետ էր
Ահավասիկ ես հանձնում եմ քեզ սատանայի ժողովից եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեաներ են, բայց չեն, և ստում են։ Պիտի այնպես անեմ նրանց, որ գան և երկրպագեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես սիրեցի քեզ։
Հեփթայեն Գաղաադի ծերերին ասաց. «Չէ՞ որ դուք ինձ ատեցիք, Տիրոջ առաջ հանեցիք իմ հոր տնից և ինձ հեռացրիք ձեզնից։ Հիմա, երբ նեղության մեջ եք, ինչո՞ւ եք եկել ինձ մոտ»։