Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 26:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Նրանք պատասխանեցին. «Հստակ տեսանք, որ Տերը քեզ հետ է, ուստի դաշինք կապենք միմյանց հետ՝ մեր և քո միջև, և ուխտ կապենք քեզ հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Նրանք ասացին. «Մենք տեսանք, որ Տերը քեզ հետ է, ուստի ասացինք. “Թող երդում լինի մեր միջև, այսինքն՝ մեր ու քո միջև, և ուխտ կնքենք քեզ հետ,

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 26:28
21 Խաչաձեւ Հղումներ  

Երդվեցնում եմ քեզ Տիրոջ՝ երկնքի Աստծու և երկրի Աստծու անունով, որ իմ որդի Իսահակի համար կին չես առնի քանանացիների դուստրերից, որոնց մեջ ես բնակվում եմ,


Եվ միայն այն ժամանակ դու ազատված կլինես իմ նզովքից, երբ գնաս իմ տոհմի մոտ, և կին չտան, այն ժամանակ ինձ տված երդումից ազատ կլինես”։


Արդ, արի՛ ես ու դու ուխտ կապենք։ Դա թող վկայություն լինի իմ ու քո միջև»։ Նա, իր խոսքը շարունակելով, ասաց նրան. «Ահա մեր միջև որպես վկա Աստծուց բացի ոչ ոք չկա»։


Երբ իր տերը տեսավ, որ Տերը նրա հետ է, և ամեն ինչ, որ անում է, Տերը հաջողեցնում է այն,


Այն օրվանից, երբ տերը վերակացու կարգեց նրան իր տան և իր ունեցած ամեն ինչի վրա, Աստված օրհնեց եգիպտացու տունը հանուն Հովսեփի, և այդ օրհնությունը տարածվեց նրա տանն ու դաշտում եղած ամբողջ ունեցվածքի վրա։


Դավթի որդի Սողոմոնը հզորացավ իր թագավորության մեջ, Տերը՝ իր Աստվածը, նրա հետ էր ու նրան շատ բարձրացրեց։


Նա ժողովեց Հուդայի ու Բենիամինի մարդկանց, ինչպես նաև Եփրեմի, Մանասեի և Շմավոնի ցեղերից նրանց մոտ գտնվող պանդուխտներին, քանզի շատերը, տեսնելով որ Տերը՝ նրանց Աստվածը, նրա հետ է, Իսրայելից անցել էին նրա կողմը։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Եգիպտացիների երկրի վաստակը, եթովպացիների առևտուրը և սաբայեցի մեծամեծ այրերը քո ձեռքը պիտի անցնեն և քեզ ծառայեն, ձեռնակապերով շղթայված՝ քո հետևից պիտի շրջեն և քեզ պիտի ներկայանան, քեզ պիտի երկրպագեն և ուխտ պիտի դնեն քեզ հետ, որովհետև Աստված քո մեջ է, ու պիտի ասեն՝ “Ուրիշ Աստված չկա, քեզնից բացի”»։


Քեզ մոտ պիտի գան քեզ նեղողների և զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագություն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչվես Տիրոջ՝ Իսրայելի Սրբի քաղաք։


Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչվեք, մեր Աստծու պաշտոնյաներ պիտի անվանվեք, ազգերի հարստությունը պիտի ուտեք և նրանց մեծությամբ պիտի փառավորվեք։


Պիտի ճանաչվի նրանց սերունդը ազգերի մեջ և նրանց զավակները՝ ժողովուրդների մեջ. ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն. «Սրանք Աստծու օրհնյալ զավակներն են», ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն Տիրոջով։


Արդ ի՞նչ ասենք այս ամենի դիմաց։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ։


և նրա սրտի գաղտնիքներն ի հայտ կգան, ապա երեսն ի վայր ընկնելով՝ կերկրպագի Աստծուն և կխոստովանի. «Արդարև Աստված ձեր մեջ է»։


Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Բ Օր. 31.6, Հես. 1.5)։


Արդարև, մարդիկ երդվում են նրանով, ով մեծ է իրենցից, և նրանց մեջ եղած ամեն հակառակության վերջնական վճիռը երդումն է։


Եվ Տերն ասաց Հեսուին. «Այսօր կսկսեմ քեզ մեծարել Իսրայելի բոլոր որդիների առաջ, որպեսզի իմանան, թե ինչպես որ Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ կլինեմ։


Մեկ ամիս անց Նաաս Ամովնացին ելավ ու բանակեց Գաղաադի Հաբիս քաղաքի շուրջը։ Հաբիսի բոլոր բնակիչները Նաաս Ամովնացուն ասացին. «Մեզ հետ դաշի՛նք կնքիր, և մենք կծառայենք քեզ»։


Սակայն երբ Սավուղը տեսավ ու հասկացավ, որ Տերը Դավթի հետ է, և ամբողջ Իսրայելը սիրում է նրան,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ