Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 26:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Գերարացիների հովիվները կռվեցին Իսահակի հովիվների հետ՝ ասելով, թե իրենցն է այդ ջրհորը։ Ջրհորը կոչեց Զրկանք [𝕸 Էսեք], քանի որ նրանից խլեցին այն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Գերարի հովիվները կռվում էին Իսահակի հովիվների հետ՝ ասելով. «Այդ ջուրը մերն է»։ Եվ այդ ջրհորի անունը դրեց Էսեք, որովհետև իրար հետ կռվեցին։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 26:20
5 Խաչաձեւ Հղումներ  

Եվ մի օր կռիվ ծագեց Աբրամի հոտերի ու Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այն ժամանակ այդ երկրում բնակվում էին քանանացիներն ու փերեզացիները։


Ապա Աբրահամն Աբիմելեքին հանդիմանեց այն ջրհորի համար, որ խլել էին Աբիմելեքի ծառաները։


Իսահակի ծառաները գերարացիների ձորում փորեցին և կենդանի ջրի ջրհոր գտան։


Իսահակը գնաց այդտեղից ու մեկ այլ ջրհոր փորեց։ Սրա համար էլ վիճեցին, և Իսահակն այն կոչեց Թշնամություն [𝕸 Սիտնա]։


կասեք՝ “Մենք՝ քո ծառաները, մանուկ հասակից մինչև այժմ անասնապահությամբ ենք զբաղվում՝ և՛ մենք, և՛ մեր հայրերը”, որպեսզի նա ձեզ թույլ տա բնակվել Գեսեմ երկրում, քանի որ եգիպտացիների համար ոչխարների ամեն մի հովիվ գարշելի է»։