Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 25:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ Հակոբն ասաց նրան. «Երդվի՛ր ինձ այսօր»։ Նա երդվեց և իր անդրանիկությունը վաճառեց Հակոբին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հակոբն ասաց. «Այսօր երդվի՛ր ինձ»։ Նա երդվեց և իր անդրանիկությունը ծախեց Հակոբին։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 25:33
11 Խաչաձեւ Հղումներ  

Աբրամն ասաց սոդոմացիների արքային. «Երդվում եմ Բարձրյալ Աստծով, որ ստեղծեց երկինքն ու երկիրը,


Երդվեցնում եմ քեզ Տիրոջ՝ երկնքի Աստծու և երկրի Աստծու անունով, որ իմ որդի Իսահակի համար կին չես առնի քանանացիների դուստրերից, որոնց մեջ ես բնակվում եմ,


Եսավը պատասխանեց. «Ահա ես մահվան եմ գնում, ինչի՞ս է պետք անդրանիկությունը»։


Եվ Հակոբը հաց ու ոսպապուր տվեց Եսավին։ Նա կերավ, խմեց ու վեր կացավ գնաց։ Այսպես Եսավն անարգեց իր անդրանիկությունը։


Երբ Իսահակը ծերացավ, և նրա աչքերը տկարացան, կանչեց Եսավին՝ իր երեց որդուն, և ասաց նրան. «Որդյա՛կ իմ»։ Եվ նա պատասխանեց. «Ահա այստեղ եմ»։


Իսահակը՝ նրա հայրը, հարցրեց նրան. «Ո՞վ ես դու»։ Նա պատասխանեց. «Ես Եսավն եմ՝ քո անդրանիկ որդին»։


Եսավն ասաց. «Իրավամբ կոչվեց Հակոբ, որովհետև այս երկրորդ անգամն է, որ խաբում է ինձ. նախ խլեց իմ անդրանիկությունը, իսկ այժմ՝ իմ օրհնությունը»։ Եվ ավելացրեց. «Արդ, ոչ մի օրհնություն չթողեցի՞ր ինձ, հա՛յր»։


Եվ երդվեց նրան շատ անգամ, թե՝ «Դու ինչ էլ ուզես ինձնից, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը»։


և չլինի թե որևէ մեկը պոռնիկ և պիղծ լինի, ինչպես Եսավը, որը մի աման կերակրի դիմաց իր անդրանկությունը վաճառեց։


Արդարև, մարդիկ երդվում են նրանով, ով մեծ է իրենցից, և նրանց մեջ եղած ամեն հակառակության վերջնական վճիռը երդումն է։