ԾՆՆԴՈՑ 25:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա, որ ելավ առաջինը, ամբողջովին կարմիր և թավամազ մորթ ուներ. նրան կոչեց Եսավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Առաջինը դուրս ելավ կարմրագույն. ամբողջ մարմինը մազոտ վերարկուի պես էր, և նրա անունը Եսավ դրեցին։ |
Երբ Իսահակը ծերացավ, և նրա աչքերը տկարացան, կանչեց Եսավին՝ իր երեց որդուն, և ասաց նրան. «Որդյա՛կ իմ»։ Եվ նա պատասխանեց. «Ահա այստեղ եմ»։
Եվ չճանաչեց նրան, որովհետև նրա ձեռքերն իր եղբայր Եսավի ձեռքերի նման մազոտ էին։ Եվ օրհնեց նրան։
«Սիրեցի ձեզ»,- ասում է Տերը, և ասացիք. «Ինչպե՞ս սիրեցիր մեզ»։ «Եսավը Հակոբի եղբայրը չէ՞ր,- ասում է Տերը,- բայց Հակոբին սիրեցի,
Մովսեսը Կադեսից պատգամավորներ ուղարկեց Եդովմի արքայի մոտ և ասաց. «Այսպես է ասում քո եղբայր Իսրայելը. “Դու ինքդ տեղյակ ես այն բոլոր նեղություններին, որ կրեցինք մենք,
Սակայն եդովմացուց մի՛ խորշիր, որովհետև նա քո եղբայրն է։ Եգիպտացուց նույնպես մի՛ խորշիր, որովհետև պանդուխտ էիր նրա երկրում։
Իսկ Իսահակին տվեցի Հակոբին և Եսավին, Եսավին որպես ժառանգություն տվեցի Սեիր լեռը։ Հակոբը և նրա որդիներն իջան Եգիպտոս և այնտեղ մեծ, բազմամարդ ու հզոր ազգ դարձան։ Եգիպտացիները նրանց չարչարեցին,