Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 23:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Սակայն եդովմացուց մի՛ խորշիր, որովհետև նա քո եղբայրն է։ Եգիպտացուց նույնպես մի՛ խորշիր, որովհետև պանդուխտ էիր նրա երկրում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Նրանցից ծնվելիք զավակների երրորդ սերունդը կարող է մտնել Տիրոջ ժողովատեղի։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 23:8
15 Խաչաձեւ Հղումներ  

Քո կյանքի բոլոր օրերին, մինչև հավիտյան նրանց հետ դաշինք չկնքես։


Նրանց երրորդ սերունդը կարող է մտնել Տիրոջ ժողովարանը»։


Նա, որ ելավ առաջինը, ամբողջովին կարմիր և թավամազ մորթ ուներ. նրան կոչեց Եսավ։


Ապա ելավ նրա եղբայրը՝ Եսավի գարշապարից բռնած։ Նրան էլ կոչեց Հակոբ։ Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց։


Պանդուխտին մի՛ չարչարեք և մի՛ նեղեք նրան, որովհետև դուք ևս պանդուխտ էիք եգիպտացիների երկրում։


Ձեր երկրի տեղաբնակի պե՛ս ընդունեք նրան, և եկվորը թող բնակվի ձեզ մոտ։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ պանդուխտ եղաք եգիպտացիների երկրում։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Դուք էլ սիրե՛ք պանդխտին, որովհետև դուք էլ պանդուխտ էիք եգիպտացիների երկրում։


Նրանք դաշտում մի եգիպտացու գտան, բռնեցին ու բերեցին դաշտ՝ Դավթի մոտ։ Նրան հաց տվեցին, ու նա կերավ, ջուր խմեցրին, տվեցին նրան մի կտոր չոր թուզ և երկու ողկույզ չամիչ։


Երբ Սողոմոնի թագավորությունն ամրապնդվեց, նախքան իր տան, Տիրոջ տան ու Երուսաղեմի շուրջանակի պարսպի շինարարության ավարտը նա խնամիություն հաստատեց փարավոնի՝ Եգիպտոսի արքայի հետ, առավ նրա դստերն ու բերեց Դավթի քաղաքը։


Այս ամենից հետո իշխանները մոտեցան ինձ և ասացին. «Իսրայելի ժողովուրդը, քահանաներն ու ղևտացիները չզատվեցին երկրի ժողովուրդներից ու նրանց գարշություններից՝ քանանացիներից, քետացիներից, փերեզացիներից, հեբուսացիներից, ամովնացիներից, մովաբացիներից, եգիպտացիներից և ամորհացիներից։


եղբոր՝ Հակոբի սպանության և նրա դեմ ամբարշտության պատճառով։ Ամոթը կծածկի քեզ, և կջնջվես հավիտյան»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ