ԾՆՆԴՈՑ 25:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա սերունդը բնակություն հաստատեց Եվիլատից մինչև Սուր, որը գտնվում է Եգիպտոսի դիմաց, մինչև Ասորեստանի սահմանները, այսինքն՝ իսմայելացիները բնակվեցին իրենց եղբայրներից առանձին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսմայելացիները բնակվեցին Եվիլայից մինչև Սուր, որը Եգիպտոսի դիմաց է՝ Ասորեստան գնալու ճանապարհի վրա. իր բոլոր եղբայրների առջև բնակվեց։ |
Քուշի որդիներն են Սաբան, Եվիլան, Սաբաթան, Ռեգման և Սաբակաթան։ Ռեգմայի որդիներն են Սաբան և Հուդադանը։
Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ Հորդանանի բոլոր շրջանները մինչև Սեգովր ոռոգելի են (նախքան Աստծու կողմից Սոդոմի ու Գոմորի կործանումը), ինչպես Աստծու դրախտը և ինչպես եգիպտացիների երկիրը։
Աղի ձորում հորեր կային՝ կուպրի հորեր։ Սոդոմացիների արքան ու գոմորացիների արքան փախուստի դիմելիս ընկան դրանց մեջ, իսկ մյուսները փախան լեռները։
Նա վայրագ մարդ է լինելու։ Նա դուրս է գալու բոլորի դեմ, և բոլորը դուրս են գալու նրա դեմ։ Նա բնակվելու է իր բոլոր եղբայրներից առանձին»։
Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, այն աղբյուրի, որ Սուր տանող ճանապարհի վրա է։
Մեկի անունը Փիսովն էր։ Սա այն գետն է, որ հոսելով շրջապատում է ողջ Եվիլատ երկիրը, այնտեղ, որտեղ ոսկին է.
Աբրահամն այդտեղից գնաց հարավ և հաստատվեց Կադեսի ու Սուրի միջև՝ իբրև օտարական բնակվելով Գերարայում։
Աբրահամը առավոտյան վեր կացավ, հաց ու մի տիկ ջուր վերցրեց, տվեց Ագարին, մանկանը դրեց նրա ուսերին և արձակեց նրան։ Հեռանալով՝ Ագարը մոլորված շրջում էր անապատում՝ Երդման ջրհորի [𝕸 Բեեր-Շավա] մոտակայքում։
Այդ օրերին Եգիպտոսի արքա Նեքավով փարավոնը Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի արքայի վրա։ Հովսիա արքան նրան դեմ գնաց, և երբ Նեքավովը տեսավ նրան, Մակեդովում սպանեց նրան։
Մովսեսն Իսրայելի որդիներին Կարմիր ծովից տարավ հասցրեց Սուր անապատը։ Նրանք երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան։
Բաբելոնի որդիներին ու բոլոր քաղդեացիներին, Փակուդին, Սվեին ու Կվեին, նրանց հետ՝ Ասորեստանի բոլոր որդիներին՝ ընտրյալ երիտասարդների, իշխանների, զորավարների, սպառազեն, երիվարներով հեծյալների։