ԾՆՆԴՈՑ 24:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աղջիկն արտաքինով շատ գեղեցիկ էր։ Նա կույս էր, որին տղամարդ դեռ չէր մերձեցել։ Նա իջավ աղբյուրի մոտ, լցրեց իր սափորն ու ելավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աղջիկը շատ գեղեցիկ տեսքով մի կույս էր, որին դեռ ոչ մի տղամարդ չէր մերձեցել։ Նա իջավ դեպի աղբյուրը, լցրեց իր սափորը և բարձրացավ վեր։ |
Երբ տեղացիները հարցրին նրա կնոջ՝ Ռեբեկայի մասին, ասաց. «Իմ քույրն է», որովհետև վախեցավ ասել «Իմ կինն է». միգուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, քանի որ Ռեբեկան արտաքինով գեղեցիկ էր։
Այն ամենը, ինչ տերն ուներ, հանձնեց Հովսեփի ձեռքը։ Պետափրեսը չէր մտահոգվում իր տանը եղած որևէ բանի համար, բացի իր սննդից, որ ուտում էր։ Հովսեփը հաճելի արտաքին ուներ և շատ գեղեցիկ դեմք։
Ադամը մերձեցավ իր կնոջը՝ Եվային. նա հղիացավ, ծնեց Կայենին՝ ասելով. «Աստծու օգնությամբ մարդ ձեռք բերեցի»։
Ննջում եմ ես, բայց արթուն է սիրտն իմ։ Իմ եղբորորդու ձայնն է. դուռն է բախում։ Բա՛ց ինձ, քո՛ւյր իմ, մերձավո՛ր իմ, աղավնի՛ իմ, կատարյա՛լ իմ, քանզի գլուխս պատվել է ցողով, և վարսերս՝ գիշերվա շաղով։