ԾՆՆԴՈՑ 23:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամը ոտքի ելավ և գլուխ խոնարհեց այդ երկրի ժողովրդին՝ Քետի որդիներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամը վեր կացավ և խոնարհվեց այդ ժողովրդին՝ Քետի որդիներին։ |
Աբրահամը, բարձրացնելով աչքերը, տեսավ իր դիմաց կանգնած երեք տղամարդկանց։ Նրանց տեսնելուն պես իր վրանի մուտքից ընդառաջ գնաց նրանց, մինչև գետին խոնարհվեց
Երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի մուտքի մոտ։ Երբ Ղովտը տեսավ, ոտքի ելավ նրանց դիմավորելու, խոնարհվեց մինչև գետին
«Լսի՛ր մեզ, տե՛ր։ Դու մեզ համար Աստծու կողմից ուղարկված իշխան ես։ Քո ննջեցյալին թաղի՛ր մեր լավագույն գերեզմաններից մեկում, որովհետև մեզնից ոչ մեկը չի հրաժարվի քեզ շիրիմի համար տեղ տրամադրելուց»։
Նրանց դիմելով՝ Աբրահամն ասաց. «Եթե դուք համաձայն եք, որ իմ ննջեցյալին թաղեմ ձեզ մոտ, լսե՛ք ինձ և խոսե՛ք Սահառի որդի Եփրոնի հետ,
Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից, և նրանք երկրպագեցին նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ։