Նա իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց. ահա երեք մարդիկ կանգնել էին իր մոտ։ Երբ տեսավ, վրանի մուտքի մոտից ընդառաջ վազեց նրանց, մինչև գետին խոնարհվեց և ասաց.
«Տե՛ր իմ, լսի՛ր մեզ, դու մեր մեջ Աստծու մի իշխան ես. թաղի՛ր քո մեռելին մեր ամենաընտիր գերեզմաններից մեկում. մեզանից ոչ ոք քեզանից չի խնայի իր գերեզմանը քո մեռելին թաղելու համար»։