Աբրահամը վերադարձավ իր ծառաների մոտ, և վեր կենալով միասին գնացին դեպի Երդման ջրհորը, և Աբրահամը բնակություն հաստատեց Երդման ջրհորի մոտ։
ԾՆՆԴՈՑ 22:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստե՛ք այստեղ՝ էշի մոտ, իսկ ես ու պատանին գնանք այնտեղ, երկրպագենք ու վերադառնանք ձեզ մոտ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամն ասաց իր ծառաներին. «Դուք էշի հետ այստե՛ղ մնացեք, ես և տղան գնանք այնտեղ, երկրպագություն անենք ու վերադառնանք ձեզ մոտ»։ |
Աբրահամը վերադարձավ իր ծառաների մոտ, և վեր կենալով միասին գնացին դեպի Երդման ջրհորը, և Աբրահամը բնակություն հաստատեց Երդման ջրհորի մոտ։
Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտը, դրեց այն իր որդի Իսահակի վրա, իր ձեռքն առավ կրակն ու դանակը, և երկուսով միասին գնացին։
Եվ ծերերին ասաց. «Հանգստացե՛ք այստեղ, մինչև որ մենք վերադառնանք ձեզ մոտ։ Ահա Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են։ Եթե որևէ մեկը վեճ ունենա, թող գնա նրանց մոտ»։
Աբրահամն իր մտքում մտածեց, թե Աստված կարո՛ղ է մեռելներից էլ հարություն տալ Իսահակին։ Ուստի և, որպես նախօրինակ այդ բանի, նա վերստացավ իր որդուն։
Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմություն ունենք, դե՛ն գցենք ամեն հպարտություն և ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ.