ԾՆՆԴՈՑ 22:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս ամենից հետո Աբրահամին հայտնեցին. «Մեղքան քո եղբայր Նաքովրի համար որդիներ է ծնել՝ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս դեպքերից հետո Աբրահամին հայտնեցին՝ ասելով. «Ահա Մեղքան ևս քո եղբայր Նաքորի համար ծնել է որդիներ՝ |
ԱՅՍ Է ԹԱՐԱՅԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին։
Աբրամն ու Նաքովրը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարայ էր, իսկ Նաքովրի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. նա հայրն էր Մեղքայի և Հեսքայի։
Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։
Նա մտքում դեռ չէր վերջացրել իր խոսքը, երբ եկավ Ռեբեկան, որը Աբրահամի եղբայր Նաքովրի Մեղքա կնոջ որդի Բաթուելի դուստրն էր. նա ուսին սափոր ուներ։
Մեր դատավորը Աբրահամի Աստվածը, Նաքովրի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը թող լինի»։ Եվ Հակոբը երդվեց իր հոր՝ Իսահակի Երկյուղով։