Եվ մի օր կռիվ ծագեց Աբրամի հոտերի ու Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այն ժամանակ այդ երկրում բնակվում էին քանանացիներն ու փերեզացիները։
ԾՆՆԴՈՑ 21:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա Աբրահամն Աբիմելեքին հանդիմանեց այն ջրհորի համար, որ խլել էին Աբիմելեքի ծառաները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամն Աբիմելեքին հանդիմանեց մի ջրհորի համար, որ Աբիմելեքի ծառաները խլել էին բռնությամբ։ |
Եվ մի օր կռիվ ծագեց Աբրամի հոտերի ու Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այն ժամանակ այդ երկրում բնակվում էին քանանացիներն ու փերեզացիները։
Աբիմելեքը նրան ասաց. «Ես չեմ իմացել, թե ո՛վ է արել այդ, իսկ դու չես ասել։ Ես միայն այսօր եմ լսում այդ մասին»։
Նրանք ասացին. «Չենք կարող, մինչև բոլոր հովիվները չհավաքվեն և ջրհորի բերանից քարը չգլորեն. այդ ժամանակ ջուր կտանք ոչխարներին»։
Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, իսկ անմիտը, թեպետ բազում հարվածներ ստանա, չի զգում։
«Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու ու նա առանձին եք։ Եթե քեզ լսի, քո եղբորը շահած կլինես։
Ասքան նրան ասաց. «Ինձ օրհնությո՛ւն տուր. քանի որ ինձ անապատային երկիր տվեցիր, տո՛ւր ինձ նաև ջրերի աղբյուրներ»։ Եվ Քաղեբը, ըստ նրա խնդրանքի, նրան տվեց վերին աղբյուրներն ու հովիտների աղբյուրները։