Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ասքան նրան ասաց. «Ինձ օրհնությո՛ւն տուր. քանի որ ինձ անապատային երկիր տվեցիր, տո՛ւր ինձ նաև ջրերի աղբյուրներ»։ Եվ Քաղեբը, ըստ նրա խնդրանքի, նրան տվեց վերին աղբյուրներն ու հովիտների աղբյուրները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Աղջիկը նրան ասաց. «Ինձ օրհնությո՛ւն տուր. քանի որ ինձ հարավային մի երկիր ես տվել, ինձ ջրի աղբյուրնե՛ր էլ տուր»։ Եվ Քաղեբը նրան տվեց վերի աղբյուրները և ցածի աղբյուրները։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:15
9 Խաչաձեւ Հղումներ  

չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։


Քանզի այն հողը, որ խմում է շատ անգամ իր վրա թափված անձրևը և օգտակար արդյունքներ է տալիս նրանց, որոնց համար մշակվում է, Աստծուց օրհնություն է ստանում։


Ուստի կարևոր համարեցի խնդրել եղբայրներին, որ ինձնից առաջ գան ձեզ մոտ և նախապատրաստեն ձեր՝ նախօրոք խոստացված նվերը, այնպես որ ձեր նվերը լինի իբրև առատաձեռնության դրսևորում և ոչ թե ժլատության։


Հիմա ընդունի՛ր այս ընծան, որ քո աղախինն իր տիրոջն է բերում, այն տո՛ւր իմ տիրոջ հետ գտնվող ծառաներին և


Աբիգեան շտապեց, առավ երկու հարյուր նկանակ, երկու տիկ գինի, հինգ եփած ոչխար, հինգ արդու բոված ցորեն, մեկ զամբյուղ չամիչ, երկու հարյուր շարոց չոր թուզ ու դրանք դրեց էշերի վրա։


ընդունի՛ր և իմ ընծաները, որ մատուցեցի քեզ, որովհետև ողորմեց ինձ Աստված, և ես ամեն ինչ ունեմ»։ Հակոբն ստիպեց նրան, և նա ընդունեց։


Աղջիկն ասաց. «Ինձ օրհնությո՛ւն տուր։ Քանի որ ինձ տվեցիր Նագեբ երկիրը, տո՛ւր ինձ նաև Գոլաթմայիմը»։ Եվ Քաղեբը նրան տվեց Վերին Գոլաթն ու Ներքին Գոլաթը։


Երբ աղջիկը գնում էր նրա մոտ, Գոդոնիելը հորդորեց նրան, որ իր հորից մի ագարակ խնդրի։ Աղջիկը տրտնջաց, աղաղակեց էշի վրայից և ասաց. «Անապատային երկիր տվեցիր ինձ»։ Քաղեբը նրան ասաց. «Ի՞նչ եղավ քեզ»։


Մովսեսի աներոջ՝ Հովբաբ Կինեցու որդիները, Արմավենիների քաղաքից ելան և գնացին Հուդայի որդիների մոտ՝ Հուդայի անապատը, որը Հուդայի երկրի հարավում է՝ Արադ իջնող ճանապարհին. գնացին բնակվեցին այնտեղի ժողովրդի հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ