Աստված պատասխանեց Աբրահամին. «Այո՛. ահա քո կին Սառան քեզ համար որդի է ծնելու, և իմ ուխտը, որպես հավիտենական ուխտ, հաստատելու եմ նրա հետ ու նրանից հետո գալիք սերունդների հետ։
ԾՆՆԴՈՑ 21:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սառան հղիացավ ու Աբրահամի համար որդի ծնեց ծերության օրերին, այն ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սառան հղիացավ և Աբրահամին մի որդի ծնեց նրա ծեր հասակում այն որոշված ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին։ |
Աստված պատասխանեց Աբրահամին. «Այո՛. ահա քո կին Սառան քեզ համար որդի է ծնելու, և իմ ուխտը, որպես հավիտենական ուխտ, հաստատելու եմ նրա հետ ու նրանից հետո գալիք սերունդների հետ։
Բայց իմ ուխտը ես հաստատելու եմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար մյուս տարի այս ժամանակ»։
Եվ ասաց. «Երբ եկող տարի այս օրերին դարձյալ գամ քեզ մոտ, քո կին Սառան որդի ունեցած կլինի»։ Սա լսեց նաև Սառան, որ կանգնած էր նրա հետևում՝ վրանի մուտքի մոտ։
Մի՞թե Աստծու համար անկարելի բան կա։ Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին, ես կվերադառնամ քեզ մոտ, և Սառան որդի ունեցած կլինի»։
Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և սա ամուլ կոչվածի հղիության վեցերորդ ամիսն է,
Եվ նրան տվեց թլփատության ուխտը։ Ապա նա ծնեց Իսահակին և թլփատեց նրան ութերորդ օրը. Իսահակը՝ Հակոբին, Հակոբն էլ՝ տասներկու նահապետներին։
որովհետև այս է խոստումը, որ ասում է. «Այս ժամանակում կգամ, և Սառան որդի ունեցած կլինի» (Ծնն. 18.10)։
Հավատո՛վ Սառան ինքն էլ, որ ամուլ էր, որդեծնության սերմն ստանալու զորությունն ունեցավ և ծնեց առաջացած տարիքում, քանի որ հավատարիմ համարեց նրան, ով խոստացավ այդ բանը։
Գետի [Եփրատի] այն կողմից ես վերցրի ձեր հայր Աբրահամին և նրան առաջնորդեցի քանանացիների ամբողջ երկրով, բազմացրի նրա սերունդը, նրան տվեցի Իսահակին,