Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 18:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Եվ ասաց. «Երբ եկող տարի այս օրերին դարձյալ գամ քեզ մոտ, քո կին Սառան որդի ունեցած կլինի»։ Սա լսեց նաև Սառան, որ կանգնած էր նրա հետևում՝ վրանի մուտքի մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ ասաց. «Եկող տարի դարձյալ կգամ քեզ մոտ, և ահա քո կինը՝ Սառան, մի որդի կունենա»։ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ, որի ետևում էր ինքը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 18:10
15 Խաչաձեւ Հղումներ  

Սառան հղիացավ ու Աբրահամի համար որդի ծնեց ծերության օրերին, այն ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին։


Բայց իմ ուխտը ես հաստատելու եմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար մյուս տարի այս ժամանակ»։


Աստված պատասխանեց Աբրահամին. «Այո՛. ահա քո կին Սառան քեզ համար որդի է ծնելու, և իմ ուխտը, որպես հավիտենական ուխտ, հաստատելու եմ նրա հետ ու նրանից հետո գալիք սերունդների հետ։


Ես կօրհնեմ նրան ևս և նրանից քեզ որդի կպարգևեմ։ Ես կօրհնեմ որդուդ, և նա ազգերի հայր կդառնա, նրանից ազգերի թագավորներ կծնվեն»։


Արդ, եղբայրնե՛ր, Իսահակի նման մենք էլ խոստման զավակներ ենք։


Բայց նա, որ աղախնից էր, ծնվել էր բնական եղանակով, մինչ նա, որ ազատ կնոջից էր, ծնվել էր խոստման միջոցով։


Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը, որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։


Տիրոջ հրեշտակն ասաց նաև. «Անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշվել հնարավոր չլինի»։


Եվ հարցրեց նրան. «Որտե՞ղ է Սառան՝ քո կինը»։ Նա պատասխանեց. «Ահա վրանում է»։


Տերը, ինչպես ասել էր, հոգ տարավ Սառային և նրա համար արեց, ինչ խոստացել էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ