Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ են։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր վեցերորդ։
ԾՆՆԴՈՑ 2:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված օրհնեց յոթերորդ օրը, սուրբ դարձրեց այն, քանի որ այդ օրը Աստված հանգստացավ արարման իր բոլոր գործերից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից, որ Աստված ստեղծեց ու արեց։ |
Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ են։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր վեցերորդ։
Վեցերորդ [𝕸 յոթերորդ] օրը Աստված ավարտեց արարման գործերը, յոթերորդ օրը արարման բոլոր գործերից հանգստացավ։
ԱՅՍ Է ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը,
նրանց ծանուցեցիր քո սուրբ շաբաթը և քո ծառա Մովսեսի ձեռքով նրանց պատվիրաններ, հրամաններ և օրենքներ տվեցիր։
Վեց օր կաշխատես, իսկ յոթերորդ օրը կթողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաև քո աղախնու որդին և օտարականը։
Արդարների գլխին է Տիրոջ օրհնությունը, որ հարստացնում է նրանց և չի ավելացնում նրանց սրտի տրտմությունը։
Իմ շաբաթն էլ նրանց տվեցի, որպեսզի իմ ու նրանց միջև նշան լինի, և որպեսզի նրանք իմանան, որ ես եմ Տերը, որ նրանց սրբագործում եմ։
Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը թող շաբաթ՝ հանգստյան օր լինի և սուրբ համարվի՝ Տիրոջը նվիրված։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք, որովհետև այն Տիրոջը նվիրված շաբաթ է, որտեղ էլ բնակվելու լինեք։