ԾՆՆԴՈՑ 2:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Ադամն ասաց. «Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սա թող կին կոչվի, որովհետև իր ամուսնուց վերցվեց»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ադամն ասաց. «Սա հիմա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սրան կկոչեն կին, որովհետև սա ամուսնուց վերցվեց»։ |
«Դուք իմ ոսկորն ու մարմինն եք, ինչո՞ւ եք վերջինը մնում արքային իր տունը հետ բերողների մեջ։
Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, ու խոսելով նրա հետ՝ ասացին. «Մենք քո ոսկորները և քո մարմիններն ենք։
«Բոլոր սյուքեմացիներին ի լուր ասե՛ք. “Ո՞րն է լավ ձեզ համար՝ Հերոբոաղի բոլոր յոթանասո՞ւն որդիների իշխելը ձեզ վրա, թե՞ մեկ մարդու իշխելը. և հիշե՛ք, որ ես ձեր ոսկորից ու ձեր մարմնից եմ”»։