ԾՆՆԴՈՑ 19:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք դեռ քուն չէին մտել, երբ Սոդոմ քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչև ծեր, ամբողջ ժողովուրդը միասին շրջապատեցին տունը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց դեռ չէին պառկել, երբ քաղաքի մարդիկ, այսինքն՝ Սոդոմի տղամարդիկ՝ երիտասարդներից մինչև ծերերը, ամբողջ ժողովուրդը միասին շրջապատեցին տունը։ |
Այնուհետև Տերն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների դեմ բողոքն ուժեղացավ. նրանց մեղքերը չափազանց շատ են։
Մեծամասնությանը հետևելով՝ չար գործերի հետևից մի՛ ընկիր։ Բազմությանը մի՛ խառնվիր՝ անիրավություն գործելու համար նրան ենթարկվելով։
Հեռացի՛ր նրանցից և խորշի՛ր այնտեղից, քանզի չեն ննջում, եթե չարիք չեն գործում։ Նրանց քունը փախել է, և չեն ննջում,
Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։
Իրենց ձեռքերը պատրաստ են չարության։ Իշխանը պահանջում է, և դատավորը խաղաղության խոսքեր է ասում ըստ իր անձի ցանկության։
Երբ նրանց սրտերը զվարթանում էին, քաղաքի բնակիչները՝ անօրեն մարդիկ, շրջապատեցին տունը, բախեցին դրսի դուռը և խոսելով այդ ծեր մարդու՝ տան տիրոջ հետ, ասացին. «Հանի՛ր քո տունը մտած այդ մարդուն, որ նրա հետ կենակցենք»։