Աբրահամը շտապեց դեպի վրանը՝ Սառայի մոտ, և նրան ասաց. «Շտապի՛ր, երեք գրիվ նաշի՛հ հունցիր ու նկանա՛կ պատրաստիր»։
ԾՆՆԴՈՑ 18:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա Աբրահամը վազեց դեպի նախիրը, ընտրեց մի մատղաշ, լավ հորթ, տվեց մի ծառայի ու հանձնարարեց շտապ պատրաստել այն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամը վազեց արջառների մոտ, վերցրեց մի մատղաշ լավ հորթ և տվեց պատանուն. սա էլ շտապեց այն պատրաստելու։ |
Աբրահամը շտապեց դեպի վրանը՝ Սառայի մոտ, և նրան ասաց. «Շտապի՛ր, երեք գրիվ նաշի՛հ հունցիր ու նկանա՛կ պատրաստիր»։
Վերցրեց կարագ, կաթ ու եփված հորթը և դրեց նրանց առաջ։ Նրանք կերան, մինչ ինքը կանգնած էր նրանց առաջ՝ ծառի տակ։
Ղովտը նրանց շատ ստիպեց, և նրանք փոխեցին իրենց ուղղությունն ու մտան նրա տուն։ Նրանց համար ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց թխեց, և կերան։
դուք, որ ննջում եք փղոսկրյա գահավորակների վրա և մեղկանում ձեր անկողիններում, ուլեր եք ուտում հոտերից և կաթնակեր հորթեր՝ նախիրներից,
Թող անիծյալ լինի այն մարդը, որ կխաբի. նրա հոտի մեջ որձ կլինի, բայց արատավորը կմատուցի Տիրոջը. նրա ուխտն իր անձի վրա է։ Քանի որ ես հաղթող Թագավոր եմ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմ անունը նշանավոր է ազգերի մեջ»։
Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրավիրյալներին ասե՛ք. ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը. իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ պատրաստ է, եկե՛ք հարսանիք»։
Եվ սա ասաց նրան. “Քո հայրը մորթեց պարարտ եզ, քանի որ քո եղբայրը եկել է, ողջ-առողջ վերադարձել է”։
Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը մորթեցիր նրա համար”։
Կինը տանը մի պարարտ հորթ ուներ, անմիջապես մորթեց դա։ Ալյուր առնելով՝ շաղեց, բաղարջ հաց թխեց