ԾՆՆԴՈՑ 18:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերը, Աբրահամի հետ վերջացնելով խոսակցությունը, գնաց, իսկ Աբրահամը վերադարձավ իր տուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերը գնաց, երբ որ Աբրահամի հետ խոսելը վերջացրեց։ Իսկ Աբրահամը վերադարձավ իր բնակության տեղը։ |
Այնտեղից վեր կենալով՝ նրանք ուղղվեցին դեպի Սոդոմ և Գոմոր, իսկ Աբրահամը նրանց հետ գնաց՝ ճանապարհելու։
Երեկոյան Ադամն ու իր կինը լսեցին Տիրոջ՝ Աստծու՝ դրախտում քայլելու ձայնը և թաքնվեցին Աստծուց դրախտի ծառերի մեջ։
Լաբանն առավոտյան վեր կացավ, համբուրեց իր թոռներին ու դուստրերին, օրհնեց նրանց և վերադարձավ իր բնակատեղին։
Երբ մարդը տեսավ, որ չի կարողանում հաղթել նրան, կռվի ընթացքում բռնեց Հակոբի ազդրի ջլերը և ընդարմացրեց դրանք։