Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 18:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի այս վայրը հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Գուցե այդ քաղաքում հիսուն արդար կա. մի՞թե նրանց էլ կորստյան ես մատնելու և այդ տեղը չես խնայելու այդտեղ գտնվող հիսուն արդարի համար։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 18:24
8 Խաչաձեւ Հղումներ  

Նա մոտեցավ ու ասաց. «Մի՞թե դու արդարին ամբարիշտի հետ կոչնչացնես, և արդարը կնույնացվի ամբարիշտի հետ։


Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։


Եվ ասաց. «Տե՛ր, գուցե բարկանա՞ս, եթե մեկ անգամ ևս խոսեմ. իսկ եթե այնտեղ տա՞սը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի հանուն տասի»։


Ամբարշտությունդ՝ քեզ նման մարդկանց, արդարությունդ էլ մարդու որդիների համար օգուտ չունեն։


Եթե Զորությունների Տերը մեզ ժառանգ թողած չլիներ, կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։


«Երուսաղեմի փողոցներով այս ու այն կո՛ղմ շարժվեք, նայե՛ք, իմացե՛ք և փնտրե՛ք նրա հրապարակներում. եթե այնտեղ գտնեք մի մարդու, որ արդարություն է գործում և հավատարմության հետամուտ լինում, ապա ես թողություն կտամ նրանց»,- ասում է Տերը։-


ու ասաց. “Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու կայսեր առաջ էլ պետք է ներկայանաս. և ահա բոլոր նրանց, որ այդ նավի մեջ քեզ հետ են, Աստված քեզ է շնորհել”։