Տիրոջ հրեշտակն ասաց նաև. «Անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշվել հնարավոր չլինի»։
ԾՆՆԴՈՑ 18:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ասաց. «Երբ եկող տարի այս օրերին դարձյալ գամ քեզ մոտ, քո կին Սառան որդի ունեցած կլինի»։ Սա լսեց նաև Սառան, որ կանգնած էր նրա հետևում՝ վրանի մուտքի մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասաց. «Եկող տարի դարձյալ կգամ քեզ մոտ, և ահա քո կինը՝ Սառան, մի որդի կունենա»։ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ, որի ետևում էր ինքը։ |
Տիրոջ հրեշտակն ասաց նաև. «Անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշվել հնարավոր չլինի»։
Ես կօրհնեմ նրան ևս և նրանից քեզ որդի կպարգևեմ։ Ես կօրհնեմ որդուդ, և նա ազգերի հայր կդառնա, նրանից ազգերի թագավորներ կծնվեն»։
Աստված պատասխանեց Աբրահամին. «Այո՛. ահա քո կին Սառան քեզ համար որդի է ծնելու, և իմ ուխտը, որպես հավիտենական ուխտ, հաստատելու եմ նրա հետ ու նրանից հետո գալիք սերունդների հետ։
Բայց իմ ուխտը ես հաստատելու եմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար մյուս տարի այս ժամանակ»։
Սառան հղիացավ ու Աբրահամի համար որդի ծնեց ծերության օրերին, այն ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին։
Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը, որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։
Բայց նա, որ աղախնից էր, ծնվել էր բնական եղանակով, մինչ նա, որ ազատ կնոջից էր, ծնվել էր խոստման միջոցով։