Երբ Աբրամը լսեց, որ իր եղբայր Ղովտը գերի է ընկել, հավաքեց իր երեք հարյուր տասնութ ընդոծիններին։
ԾՆՆԴՈՑ 17:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պետք է անպայման թլփատվեն քո տան ընդոծինն ու արծաթով գնվածը։ Այդպիսով իմ ուխտը ձեր մարմնի վրա կլինի իբրև հավիտենական ուխտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո ընդոծինն ու արծաթով գնվածը պետք է անպայման թլփատվեն։ Իմ ուխտը հավիտենական ուխտ պիտի լինի ձեր մարմնի մեջ։ |
Երբ Աբրամը լսեց, որ իր եղբայր Ղովտը գերի է ընկել, հավաքեց իր երեք հարյուր տասնութ ընդոծիններին։
Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։
Եկեք նրան վաճառենք իսմայելացիներին և մեր ձեռքերը նրա արյամբ չշաղախենք, որովհետև մեր եղբայրն է՝ մեր մարմինը»։ Եղբայրները լսեցին նրան։
Իսկ մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի դահճապետ [𝕸 պահակազորի պետ, Ο΄ սեղանապետ] Պետափրես ներքինուն [𝕸 պաշտոնյա]։
Երբ Հովսեփին տարան Եգիպտոս, փարավոնի դահճապետ Պետափրես ներքինին՝ մի եգիպտացի, գնեց նրան այն իսմայելացիներից, որոնք նրան տարել էին Եգիպտոս։
Թող իմ աղեղն ամպերի մեջ լինի, որպեսզի տեսնեմ այն և հիշեմ իմ ու երկրի վրա գտնվող շնչավոր բոլոր էակների միջև հաստատված հավիտենական ուխտը»։
Այժմ մեր մարմինները նույնն են, ինչ որ մեր եղբայրներինը, և մեր որդիները՝ ինչպես նրանց որդիները. ստիպված ենք մեր որդիներին տալ ծառայության, իսկ մեր դուստրերը բռնության են մատնված և մեր ձեռքում նրանց փրկելու ոչ մի հնարավորություն չկա»։
և ասացի նրանց. «Մենք փրկում ենք մեր հրեա եղբայրներին, որ վաճառվել են հեթանոսներին, և այժմ դուք, առանց մեր գիտության, վաճառո՞ւմ եք նրանց»։ Լռեցին և ոչինչ չկարողացան պատասխանել։
Եթե եբրայեցի ստրուկ գնես, նա թող ծառայի քեզ վեց տարի և յոթերորդ տարում առանց փրկագնի ազատ թող արձակվի։
Եթե իր տերը նրան կին տա, և նրա համար տղաներ ու դուստրեր ծնի, ապա կինն ու զավակները թող պատկանեն նրա տիրոջը, և միայն նա թող ազատ արձակվի։
Իսկ եթե քահանան արծաթով մարդ է գնել, այդ մարդը կարող է ուտել այդ հացից։ Նրա ծառաներից ծնվածները ևս կարող են ուտել այդ հացից։
Քանի որ հատուցելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նրա կնոջը, որդիներին և այն ամենը, ինչ ուներ, և հատուցել։