Տերը՝ Աստված, Նոյին ասաց. «Այս է ուխտի նշանը սերունդներին հավիտենապես, որ հաստատելու եմ իմ ու ձեր և ձեզ հետ եղող կենդանի ամեն էակի միջև։
ԾՆՆԴՈՑ 17:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ պիտի թլփատեք ձեր մարմնի թլիփը, և դա թող իմ և ձեր միջև ուխտի նշանը լինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ուրեմն թլփատե՛ք ձեր անթլփատ մարմինը. դա կլինի ուխտի նշան իմ ու ձեր միջև։ |
Տերը՝ Աստված, Նոյին ասաց. «Այս է ուխտի նշանը սերունդներին հավիտենապես, որ հաստատելու եմ իմ ու ձեր և ձեզ հետ եղող կենդանի ամեն էակի միջև։
Դավիթը Սավուղի որդի Հեբուսթեի մոտ պատգամավորներ ուղարկեց՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կին Մեղքողին, որին ես ստացել եմ հարյուր փղշտացիների թլփատելու դիմաց»։
Եթե մի օտարական մոտենա ձեզ և ցանկանա կատարել Տիրոջ զատիկը, նախ պետք է թլփատվեն նրա բոլոր արու զավակները, և ապա միայն նա կարող է մոտենալ՝ կատարելու այն, ինչպես տեղաբնակը։ Ոչ մի անթլփատ դրանից չպետք է ուտի։
Սեպփովրան, վերցնելով մի գայլախազ, կտրեց իր որդու թլիփը, նետեց նրա ոտքերի տակ և ասաց. «Արյան փեսա եղար ինձ համար»։
Եվ նրան տվեց թլփատության ուխտը։ Ապա նա ծնեց Իսահակին և թլփատեց նրան ութերորդ օրը. Իսահակը՝ Հակոբին, Հակոբն էլ՝ տասներկու նահապետներին։
Եվ թլփատությունն ստացավ իբրև նշան, իբրև կնիք անթլփատ վիճակում ունեցած հավատի արդարության, որպեսզի նա հայր լինի բոլոր նրանց, ովքեր առանց թլփատված լինելու հավատում են, որպեսզի այդ նրանց նույնպես արդարություն համարվի,
Հեսուն գայլախազ քարից դանակներ շինեց և թլփատեց Իսրայելի որդիներին այն վայրում, որ կոչեց Անթլփատների բլուր։