Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 16:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աբրամը մերձեցավ Ագարին. նա հղիացավ։ Երբ Ագարը տեսավ, որ հղի է, սկսեց արհամարհել իր տիրուհուն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Աբրամը մտավ Հագարի մոտ, և նա հղիացավ։ Երբ Հագարը տեսավ, որ հղի է, արհամարհեց տիրուհուն։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 16:4
11 Խաչաձեւ Հղումներ  

Սարայը՝ Աբրամի կինը, իր աղախին եգիպտացի Ագարին կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, որ տասը տարի ապրում էր քանանացիների երկրում։


Եվ Սարայն ասաց Աբրամին. «Ես անիրավվում եմ քեզանից։ Ես իմ աղախնին քո գիրկը տվեցի, իսկ նա, տեսնելով, որ հղի է, արհամարհում է ինձ։ Աստված թող դատ անի իմ ու քո միջև»։


Ավագ դուստրն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծերացել է, և այստեղ չկա մեկը, որ մեզ հետ մերձենա, ինչպես ողջ երկրի կարգն է։


Սառան, տեսնելով, որ եգիպտուհի Ագարից Աբրահամի ունեցած որդին խաղում է իր որդի Իսահակի հետ,


Եվ նա իր աղախին Բալլային տվեց նրան կնության։ Հակոբը մերձեցավ նրան։


Երբ տապանակը Դավթի քաղաքին մոտեցավ, Սավուղի դուստր Մեղքողը նայում էր պատուհանից և տեսնելով, որ Դավիթ արքան Տիրոջ առաջ պարում էր ու նվագարաններ նվագում, արհամարհեց իր հոգում նրան։


աղախինը, որ դուրս է հանում իր տիրուհուն, և ատելի կինը, որ հանդիպում է բարի մարդու հետ։


Եղբայրնե՛ր, ձեզ համար ինքս ինձ և Ապողոսին օրինակ բերեցի, որպեսզի մեզնից սովորեք չիմանալ ավելին, քան գրված է, որպեսզի չհպարտանաք՝ մի ընկերոջը մյուսից գերադասելով։