ԾՆՆԴՈՑ 16:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա վայրագ մարդ է լինելու։ Նա դուրս է գալու բոլորի դեմ, և բոլորը դուրս են գալու նրա դեմ։ Նա բնակվելու է իր բոլոր եղբայրներից առանձին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա մի վայրի էշի նման մարդ է լինելու. նրա ձեռքը բոլորի դեմ, և բոլորի ձեռքը նրա դեմ է լինելու, և նա իր բոլոր եղբայրների առջև է բնակվելու»։ |
Նրա սերունդը բնակություն հաստատեց Եվիլատից մինչև Սուր, որը գտնվում է Եգիպտոսի դիմաց, մինչև Ասորեստանի սահմանները, այսինքն՝ իսմայելացիները բնակվեցին իրենց եղբայրներից առանձին։
Քո սրի միջոցով պիտի ապրես և քո եղբորը պիտի ծառայես։ Բայց կգա ժամանակ, երբ կքանդես ու կթոթափես նրա լուծը քո պարանոցից»։
Ապա նրանք նստեցին հաց ուտելու։ Հանկարծ աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայելացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից՝ ուղտերը բարձած խնկեղենով, ռետինով ու խեժով. գնում էին Եգիպտոս։
ու սրանք դարձան ինչպես վայրի էշ՝ դաշտերում։ Վատնեցին իրենց գործերն ինձ համար. քաղցր եղավ նրանց հացը լկտիների հետ։