ԾՆՆԴՈՑ 10:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ պատրոսոնիիմացիներին և քասղոնիիմացիներին, որոնցից սկիզբ առան փղշտացիներն ու կափթորիմացիները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ պաթուրեսացիներին, քասղուքացիներին (որոնցից սկիզբ առան փղշտացիները) և կափթորացիներին։ |
Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։
Տերը Երեմիայի միջոցով խոսեց բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին եգիպտացիների երկրում, գտնվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրես երկրում, ու ասաց.
այն օրը, որը վրա է հասնելու բոլոր այլազգիներին կորստյան մատնելու համար։ Կորստյան պիտի մատնեմ նաև Ծուրն ու Ծայդանը [𝕸 և Ο΄ Տյուրոսն ու Սիդովնը] և նրանց մյուս բոլոր օգնականներին»։ Տերը ոչնչացնելու է կղզիներում և Գամիրքում մնացած այլազգիներին։
«Մի՞թե դուք ինձ համար եթովպացիների որդիների պես չեք, Իսրայելի՛ որդիներ,- ասում է Տերը,- Իսրայելին չհանեցի՞ եգիպտացիների երկրից, այլազգիներին՝ Գամիրքից և ասորիներին՝ Բոթորից»։
Խևացիները, որոնք բնակվում էին Ասիրովթից մինչև Գազա, ոչնչացան գամիրների (կափթորիմացիների) կողմից, որոնք Կափթորից գալով՝ նրանց փոխարեն բնակվեցին այդ երկրում)։