ԾՆՆԴՈՑ 1:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված լույսն անվանեց ցերեկ, իսկ խավարը՝ գիշեր։ Եղավ երեկո, եղավ առավոտ. եղավ մեկ օր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված լույսը կոչեց Ցերեկ և խավարը կոչեց Գիշեր։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր առաջին։ |
Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ են։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր վեցերորդ։
Աստված հաստատությունն անվանեց երկինք։ Աստված տեսավ, որ լավ է։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր երկրորդ։
Այսուհետև, քանի դեռ կա երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»։
Ես եմ, որ հաստատեցի լույսը և ստեղծեցի խավարը, ես եմ, որ խաղաղություն եմ անում և հաստատում չարը, ես եմ Տերը՝ Աստված, որ անում եմ այս ամենը։
այսպես է ասում Տերը. «Եթե կարողանաք խափանել ցերեկվա իմ ուխտը և գիշերվա իմ ուխտը այնպես, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն,
Իսկ այն ամենը, ինչ դատապարտվում է, հայտնի է դառնում լույսով, որովհետև ամեն ինչ, որ հայտնի է, լույս է։