ԺՈՂՈՎՈՂ 9:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանցից ո՞վ կարող է հաղորդակցվել ողջերի հետ, հույս կա՞ արդյոք, քանզի կենդանի շունը լավ է, քան սատկած առյուծը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ով որ ընկեր է մյուս ապրողներին, հույս կա նրա համար, որովհետև ողջ շունը մեռած առյուծից լավ է։ |
Բայց արեգակի տակ եղած բոլոր բաների մեջ ամենավատն այն է, որ բոլորին էլ նույն դիպվածն է վիճակված։ Քանզի մարդկանց որդիների սրտերը լցվել են չարությամբ, և նրանց ամբողջ կյանքի ընթացքում հոգսն է նրանց սրտերում, որից հետո արդեն իրենք էլ պիտի մեռնեն։
Նրանք, որ կենդանի են, գիտեն, թե մեռնելու են, իսկ մեռածները ոչինչ էլ չգիտեն, և այլևս վարձ չկա նրանց համար, որովհետև մոռացվել է նրանց հիշատակը,
Դժոխքում գտնվողները քեզ չեն փառաբանելու, մեռածները չեն օրհնելու քեզ, և ոչ էլ քո ողորմությանն են հուսալու գերեզման իջածները։