ԺՈՂՈՎՈՂ 7:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ արդ ո՞վ կարող է չափել խորխորատը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն, ինչ եղել է, հեռու է և խորը՝ խորունկ. ո՞վ կարող է գտնել այն։ |
Չգիտենք նրա զորությանը նմանվող ուրիշ ոչ ոքի, որ արդար դատելիս լինի, և դու չպե՞տք է լսես նրան։
Ամբարտավաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, Թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջև Եվ շավիղներիս շուրջը գայթակղություն դրեցին։ Հանգիստ
տեսա Աստծու բոլոր գործերը. մարդը չի կարող գտնել այն գործը, որ կատարվել է արեգակի ներքո։ Որքան էլ մարդ աշխատի որոնել այն, չի գտնելու, և մինչև իսկ իմաստունն ինչքան էլ ասի, թե գիտի, դարձյալ չի կարող գտնել։
Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։
որ միայն ինքն ունի անմահությունը, բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել. նրան պատիվ և զորություն հավիտյանս։ Ամեն։