Վեր նայելով՝ Եսավը տեսավ կանանց ու երեխաներին և հարցրեց. «Սրանք քո ի՞նչն են»։ Հակոբը պատասխանեց. «Իմ երեխաներն են, որոնցով Աստված ողորմեց ինձ՝ քո ծառային»։
ԺՈՂՈՎՈՂ 6:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մի մարդ հարյուր զավակ էլ ծնի և բազում տարիներ էլ ապրի, և կամ էլ ավելի ու ավելի շատանան նրա կյանքի օրերը, բայց եթե նրա հոգին չի կշտացել բարիքներից, և մի գերեզման իսկ չի գտնվել նրա համար, ապա ես կասեմ, որ վիժածն ավելի լավ է նրանից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մի մարդ հարյուր որդի ծնի և շատ տարիներ ապրի, և նրա տարիների օրերը բազմաթիվ լինեն, ու նրա անձը չկշտանա բարիքից, և նա թաղում էլ չունենա, ես ասում եմ, որ վիժածը նրանից լավ է։ |
Վեր նայելով՝ Եսավը տեսավ կանանց ու երեխաներին և հարցրեց. «Սրանք քո ի՞նչն են»։ Հակոբը պատասխանեց. «Իմ երեխաներն են, որոնցով Աստված ողորմեց ինձ՝ քո ծառային»։
Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ ապրած կյանքի տարիների թիվը հարյուր երեսուն է։ Քիչ ու դժվարին են եղել իմ կյանքի տարիները և չեն հասել իմ հայրերի ապրած կյանքի տարիներին»։
Աքաաբը Սամարիայում յոթանասուն որդի ուներ։ Հեուն նամակ գրեց և ուղարկեց Սամարիա նրա իշխաններին, ծերերին և Աքաաբի որդիների դաստիարակներին։ Այդտեղ ասված էր.
Եվ իմ բոլոր որդիներից (որովհետև Տերն ինձ բազում որդիներ տվեց) ընտրեց իմ Սողոմոն որդուն, որ նա Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։
Ռոբովամն իր բոլոր կանանց ու հարճերի մեջ ամենից շատ սիրեց Աբեսաղոմի դուստր Մաաքային։ Նա ուներ տասնութ կին ու վաթսուն հարճ, որոնք նրա համար ծնեցին քսանութ տղաներ ու վաթսուն աղջիկներ։
կամ իբրև վիժվածք, որ դուրս է ընկնում արգանդից իր մոր, կամ իբրև մանուկներ, որոնք չտեսան լույսը։
Բայց այդ երկուսից էլ ավելի լավ է նա, ով բնավ չի եղել և չի տեսել այն ամբողջ չար գործը, որ կատարվում է արեգակի ներքո։
որովհետև ունայնությամբ է լույս աշխարհ եկել և քայլում է խավարի միջով, և խավարում էլ կծածկվի նրա անունը,
Դրա համար էլ Տերն այսպես է ասում Հուդայի Հովակիմ արքայի մասին. «Նրա սերնդից մարդ չի մնալու, որ նստի Դավթի աթոռին, և նրանց դիակները ցերեկն ընկած պիտի մնան տոթի, իսկ գիշերը՝ ցրտի մեջ։
պիտի չորացնեն արևի տակ, լուսնի և բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զորությունների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց հետևից ընթացան և որոնց ապավինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշավակ են լինելու,
Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։