ԺՈՂՈՎՈՂ 5:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արծաթ սիրողը չի կշտանա արծաթից, ոչ էլ արդյունք սիրողն ինքն իրենով կլիանա. ուստի դա ևս ունայնություն է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկրի ամենամեծ հսկողը թագավորն է. նա է տնօրինում մշակված արտը։ |
Դա կողակից չունեցող մարդն է, որ ոչ ոք չունի՝ ո՛չ որդի, ո՛չ էլ եղբայր, բայց նրա աշխատանքը վերջ չունի, և աչքն էլ չի կշտանում հարստությամբ։ Նա չի ասում. «Ո՞ւմ համար եմ ջանք թափում և ինչո՞ւ եմ հոգիս զրկում բարիքից»։ Սա ևս ունայնություն է և ժանտ զբաղմունք։
Արդար բարիքները բազմանալու հետ շատանում են նաև դրանք ուտողները։ Եվ ունեցվածքի տիրոջ ինչի՞ն է պետք քաջությունը, բացի միայն թերևս իր իսկ աչքերով այդ ամենը տեսնելուց։
Բայց հողի բարիքը հավասար է բոլորի համար, և ամենքի վրա իշխող թագավորն օգտվում է մշակված հողից։