Մի վատ բան էլ տեսա արեգակի ներքո. դա այն թաքցվող հարստությունն է, որ չարիք է բերելու իր իսկ պահողին։
Աշխատողի քունը քաղցր է, քիչ ուտի, թե շատ. բայց հարուստի կուշտ փորը թույլ չի տալիս, որ հանգիստ քնի։
Դու քո ձեռքերի վաստակը պիտի ուտես, Երանի՜ քեզ, և բարի պիտի լինես։
Եվ ուրախություն տվեցիր մեր սրտերին։ Նրանց հագեցրիր ցորենի, գինու և ձիթենու արդյունքով։
Եթե նստես, աներկյուղ կլինես, եթե քնես, քունդ քաղցր կլինի,
Ահա թե ինչու արթնացա ու նայեցի, և իմ քունն ինձ համար քաղցրացավ»։