Փարավոնը մարդ ուղարկեց ու կանչել տվեց Հովսեփին։ Նրան հանեցին բանտից, ածիլեցին, հագուստը փոխեցին, և ներկայացավ փարավոնին։
ԺՈՂՈՎՈՂ 4:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև տղան կարող է բանտից դուրս գալ և թագավորել, հակառակ որ իր ապագա թագավորության մեջ աղքատ էր ծնվել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև մեկը կալանավորների տնից է դուրս գալիս, որ թագավորի, իսկ մյուսը, թագավոր ծնված լինելով, աղքատանում է։ |
Փարավոնը մարդ ուղարկեց ու կանչել տվեց Հովսեփին։ Նրան հանեցին բանտից, ածիլեցին, հագուստը փոխեցին, և ներկայացավ փարավոնին։
Այն ժամանակ Հուդայի երկրի արքա Հովաքինը, իր զորականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մոտ, և բաբելացիների արքան իր թագավորության ութերորդ տարում գերեվարեց նրանց։
Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեց, Սեդեկիայի աչքերը կուրացրեց և շղթայակապ տարավ Բաբելոն։
Ես տեսա, որ արեգակի ներքո բոլոր ապրողները գնում են այն տղայի՝ այն երկրորդի հետ, որ պիտի փոխարինի նրան։
Տեր Քրիստոսը մեր անձի շունչն է. իրենց ապականությամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թե կնստենք նրա հովանու տակ և կապրենք հեթանոսների մեջ։
Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։