ԺՈՂՈՎՈՂ 1:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամեն ինչ ջանքով է լինում, և մարդը չի կարող դա բացատրել. աչքը տեսնելով չի հագենում, և ականջը լսելով չի լցվում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն ինչ հոգնեցնում է, մարդ չի կարողանում խոսել։ Աչքը տեսնելուց չի կշտանում, և ականջը լսելով չի լցվում։ |
Բոլոր գետերն էլ հոսում են դեպի ծով, բայց այն չի լցվում, և վերադառնում են գետերն այնտեղ, որտեղով հոսել են՝ կրկին հոսելու համար։
Աչք նետեցի իմ ձեռքերի կատարած բոլոր գործերին և դրանք անելու համար իմ կրած հոգնություններին, և ահա ամեն ինչ ունայնություն է, քամուն բռնելու նման, և ոչ մի օգուտ չկա արեգակի ներքո։
Աստված իմաստությունը, գիտությունը և ուրախությունը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջև, իսկ մեղավորին տալիս է հավաքելու և դիզելու հոգս, որպեսզի նա ձեռք բերածը տա այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև։ Բայց սա ևս ունայնություն է, քամուն բռնելու նման։
Դա կողակից չունեցող մարդն է, որ ոչ ոք չունի՝ ո՛չ որդի, ո՛չ էլ եղբայր, բայց նրա աշխատանքը վերջ չունի, և աչքն էլ չի կշտանում հարստությամբ։ Նա չի ասում. «Ո՞ւմ համար եմ ջանք թափում և ինչո՞ւ եմ հոգիս զրկում բարիքից»։ Սա ևս ունայնություն է և ժանտ զբաղմունք։
Շատին սպասեցիք, և քիչը եղավ, դուք ներս՝ տներ կրեցիք, իսկ ես դուրս փչեցի այն»։ Դրա համար այսպես է ասում Ամենակալ Տերը. «Քանի որ իմ տունն ավերակ է, և դուք շտապում եք յուրաքանչյուրն իր տունը,