Մովսեսն ասաց իր աներոջը. «Որովհետև ժողովուրդը գալիս է ինձ մոտ՝ Աստծուց իրավունք խնդրելու։
ԹՎԵՐ 9:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն գտնվեցին մարդիկ, որոնք պղծված էին՝ դիակի դիպած լինելով, և այդ օրը չկարողանալով Զատիկ անել՝ եկան Մովսեսի ու Ահարոնի մոտ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կային ոմանք, որոնք, մեռած մարդու դիակից պղծված լինելով, չկարողացան զատիկը կատարել այդ օրը։ Նրանք նույն օրը եկան Մովսեսի ու Ահարոնի մոտ, |
Մովսեսն ասաց իր աներոջը. «Որովհետև ժողովուրդը գալիս է ինձ մոտ՝ Աստծուց իրավունք խնդրելու։
Արդ, լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ պիտի տամ, և Աստված քեզ հետ կլինի։ Աստծու մոտ եղի՛ր ժողովրդի ներկայացուցիչը և մարդկանց ասածը հաղորդի՛ր Աստծուն։
Նրանք մշտապես դատում էին ժողովրդին։ Բայց կարևոր գործերը հանձնում էին Մովսեսին, իսկ թեթև գործերը իրենք էին դատում։
Իսրայելացի կնոջ որդին տվեց Տիրոջ անունը և հայհոյեց։ Նրան բերեցին Մովսեսի մոտ։ Նրա մոր անունը Սալամիթ էր։ Նա Դանի ցեղից Դաբրիի դուստրն էր։
Տեսնողները նրան՝ շաբաթ օրը փայտ հավաքողին, բերեցին Մովսեսի, Ահարոնի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի մոտ
Տան մեջ մեռնող մարդու մասին օրենքն այս է. ով մտնի այդ տունը, և ինչ որ կա այդ տան մեջ, անմաքուր թող համարվի յոթ օր։
Ով դաշտում սպանված կամ մեռած մարդու, կամ մարդու ոսկորի կամ գերեզմանի դիպչի, յոթ օր թող պիղծ համարվի։
Մաքուր մի մարդ թող վերցնի զոպան և այն սուրբ ջրի մեջ թաթախելով՝ ցանի տան, կահկարասու, ամանների, այնտեղ գտնվող մարդկանց վրա, ինչպես նաև մարդու ոսկորին, սպանված կամ մեռած մարդու դիակին կամ գերեզմանին ձեռք տված մարդու վրա։
Նրանք, կանգնելով Մովսեսի, Եղիազար քահանայի, իշխանների և ողջ ժողովրդի առաջ, Վկայության խորանի դռանը, ասացին.
«Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից արտաքսեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց և բոլոր նրանց, ովքեր, դիակի ձեռք տալով, պիղծ են դարձել,
և ասացին նրանց. «Մենք, մարդու դիակի դիպած լինելով, անմաքուր ենք։ Արդյոք պիտի զրկվե՞նք Իսրայելի որդիների նման ժամանակին Տիրոջը զոհ մատուցելուց»։
Կայիափայի մոտից Հիսուսին տարան կուսակալի ապարանքը։ Թեև այգաբաց էր, բայց նրանք ապարանք չմտան, որպեսզի չպղծվեն և որպեսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել։