ԹՎԵՐ 9:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե ամպն անգամ մեկ ամիս մնար ու հովանի լիներ խորանին, Իսրայելի որդիները բանակում էին ու չէին մեկնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե ամպը վրանի վրա կանգնած մնում էր երկու օր կամ մեկ ամիս և կամ մեկ տարի, Իսրայելի որդիները բանակած մնում էին ու չէին մեկնում. բայց երբ վերանում էր, մեկնում էին։ |
Որովհետև հարվածեց ժայռին, և հոսեցին ջրեր, Ու վտակներ հորդեցին նրանից։ Բայց կարո՞ղ է նաև հաց տալ մեզ Կամ սեղան պատրաստել իր ժողովրդի համար»։
Մովսեսը կանգնեցրեց խորանը. դրեց դրա խարիսխները և կանգնեցրեց դրա սյուները, դրանց վրա ամրացրեց խոյակները,
Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները ղևտացիների հանդեպ վարվեցին այնպես, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։
Իսկ երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայելի որդիները ճանապարհ էին ընկնում և որտեղ ամպը կանգնում էր, այնտեղ էլ բանակում էին։
Եթե պատահեր, որ ամպը երեկոյից մինչև առավոտ լիներ և առավոտյան վերանար, անմիջապես մեկնում էին, ցերեկ լիներ թե գիշեր։ Եվ քանի դեռ ամպը չէր վերացել, նրանք չէին մեկնում։
Եվ նրանց հետ հացի հաղորդության ժամանակ պատվեր էր տալիս նրանց. «Երուսաղեմից չհեռանաք, այլ սպասե՛ք Հոր խոստումին, ինչպես որ լսեցիք ինձանից։