Արքան պատվիրեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Կատարե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու զատիկը, ինչպես որ գրված է այս ուխտի մատյանում»։
ԹՎԵՐ 9:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Իսրայելի որդիներին ասա՛, որ Զատիկը կատարեն իր ժամանակին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Իսրայելի որդիները զատիկը թող անեն որոշված ժամանակին։ |
Արքան պատվիրեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Կատարե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու զատիկը, ինչպես որ գրված է այս ուխտի մատյանում»։
Հովսիան կատարեց Տիրոջ՝ իր Աստծու զատիկը. զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը։
Այն թող կատարեն առաջին ամսի տասնչորսերորդ օրը, այն կատարեն երեկոյան՝ համաձայն սահմանված ժամանակի, օրենքի և ծեսի»։
Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երբ զատկական գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Որտե՞ղ ես ուզում ուտել զատկական ընթրիքը։ Գնանք պատրաստենք»։
Այնտեղ իջևանեցին Իսրայելի որդիները։ Իսրայելի որդիները Երիքովի արևելյան կողմում գտնվող դաշտում ամսվա տասնչորսերորդ օրը՝ իրիկնադեմին, Զատիկ արեցին։