Տիրոջ խոսքով Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը Սին անապատից գնաց՝ ըստ իրենց բանակների, և բանակեց Ռափիդիմում։ Բայց ջուր չկար, որ ժողովուրդը խմեր։
ԹՎԵՐ 9:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի որդիները Տիրոջ հրամանով բանակում էին և Տիրոջ հրամանով մեկնում։ Այն բոլոր օրերին, երբ ամպը հովանի էր լինում խորանին, Իսրայելի որդիները բանակում էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի որդիները մեկնում էին Տիրոջ հրամանով և Տիրոջ հրամանով էլ բանակատեղի էին հաստատում։ Այնքան ժամանակ, մինչ ամպը կանգ էր առնում վրանի վրա, նրանք մնում էին բանակած տեղում։ |
Տիրոջ խոսքով Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը Սին անապատից գնաց՝ ըստ իրենց բանակների, և բանակեց Ռափիդիմում։ Բայց ջուր չկար, որ ժողովուրդը խմեր։
Անգամ եթե ամպը բազում օրեր էր մնում խորանի վրա, Իսրայելի որդիները պահում էին Տիրոջ պատվերը և չէին մեկնում։
Եթե պատահեր, որ ամպը քիչ օրեր հովանի լիներ խորանին, Տիրոջ հրամանով բանակում էին և Տիրոջ հրամանով ճանապարհ ընկնում։
Եղբայրնե՛ր, չեմ ուզում մոռանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդության տակ էին, բոլորն էլ ծովով անցան,
Եվ այս է սերը, որ ընթանանք ըստ նրա պատվիրանների։ Եվ այս է պատվիրանը, որն ի սկզբանե լսեցիք, որպեսզի ըստ այնմ էլ ընթանաք։