Արդ, այսուհետև անհոգություն մի՛ արեք, քանզի Տերը ձեզ է ընտրել, որ կանգնեք նրա առջև, պաշտեք նրան, սպասավորեք ու խունկ ծխեք»։
ԹՎԵՐ 8:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ղևտացիներին առանձնացրո՛ւ Իսրայելի որդիների միջից և սրբագործի՛ր նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Իսրայելի որդիների միջից վերցրո՛ւ ղևտացիներին և մաքրի՛ր նրանց։ |
Արդ, այսուհետև անհոգություն մի՛ արեք, քանզի Տերը ձեզ է ընտրել, որ կանգնեք նրա առջև, պաշտեք նրան, սպասավորեք ու խունկ ծխեք»։
Հեռացե՛ք, հեռացե՛ք, ելե՛ք այդտեղից և պիղծերին մի՛ մոտեցեք. ելե՛ք այդ երկրի միջից և հեռացե՛ք, դուք, որ վերցրել բերում եք Տիրոջ սպասքը։
Եվ կնստի՝ սրբելու և ձուլելու արծաթի պես և ոսկու պես. կսրբացնի Ղևիի որդիներին և կհալեցնի նրանց ոսկու նման և արծաթի նման, և կլինի, որ արդարությամբ զոհեր կմատուցեն Տիրոջը։
Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։
Այդ ժամանակ Տերը Ղևիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ Ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջև՝ ծառայելու նրան ու օրհնելու նրա անունը, ինչպես որ լինում է մինչև այսօր։
Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը.