ԹՎԵՐ 8:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ Իսրայելի որդիների բոլոր անդրանիկները՝ մարդ թե անասուն, ինձ են պատկանում։ Այն օրվանից, երբ հարվածեցի եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին, ես սրանց իմը դարձրի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի որդիների բոլոր անդրանիկները՝ մարդու թե անասունի, ինձ են պատկանում։ Այն օրը, երբ Եգիպտոսի երկրում հարվածեցի բոլոր անդրանիկներին, նրանց առանձնացրի ինձ համար։ |
Կեսգիշեր եղավ, և Տերը հարվածեց եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ փարավոնի գահաժառանգ անդրանիկից մինչև բանտարկված գերու անդրանիկը, նաև անասունների բոլոր առաջնածիններին։
«Ինձ նվիրաբերի՛ր բոլոր արու անդրանիկներին, որոնք բացում են արգանդը Իսրայելի որդիների մեջ, մարդուց մինչև անասուն, որովհետև անդրանիկը իմն է»։
Ես պիտի սրբագործեմ Վկայության խորանն ու զոհասեղանը, պիտի սրբագործեմ Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի նրանք ինձ համար քահանայություն անեն։
Իմ շաբաթն էլ նրանց տվեցի, որպեսզի իմ ու նրանց միջև նշան լինի, և որպեսզի նրանք իմանան, որ ես եմ Տերը, որ նրանց սրբագործում եմ։
Քո անասունների բոլոր առաջին ծնունդները Տիրոջն են պատկանում։ Այն ոչ ոք չի կարող նվիրաբերել. լինի դա արջառ թե ոչխար, պատկանում է Տիրոջը։
որովհետև բոլոր անդրանիկներն իմն են։ Այն օրը, երբ եգիպտացիների երկրում կոտորեցի բոլոր անդրանիկներին, Ինձ համար առանձնացրի Իսրայելի բոլոր անդրանիկներին՝ մարդուց մինչև անասուն, որովհետև ես եմ Տերը»։
ինչպես գրված է Տիրոջ օրենքում. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի» (Ելք 13.2, 12)։
և ում Հայրը սրբացրեց ու աշխարհ ուղարկեց, դուք ասում եք, թե՝ հայհոյում ես, նրա՞ համար, որ ասացի՝ Աստծու Որդին եմ։
Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել շնորհի Հոգին։
Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների ընտիր պտուղը։