Ահա ես իմ աղքատության մեջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, մեկ միլիոն տաղանդ արծաթ, իսկ պղնձին ու երկաթին թիվ չկա, որովհետև չափազանց շատ են։ Հավաքել եմ նաև փայտ ու քար,
ԹՎԵՐ 7:85 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Յուրաքանչյուր կոնքի քաշը հարյուր երեսուն սիկղ էր, յուրաքանչյուր տաշտի քաշը՝ յոթանասուն սիկղ։ Սպասքի ամբողջ արծաթը երկու հազար չորս հարյուր սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Յուրաքանչյուր արծաթե սկուտեղը հարյուր երեսուն սիկղ էր, յուրաքանչյուր կոնքը՝ յոթանասուն սիկղ, սպասքի ամբողջ արծաթը՝ երկու հազար չորս հարյուր սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի։ |
Ահա ես իմ աղքատության մեջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, մեկ միլիոն տաղանդ արծաթ, իսկ պղնձին ու երկաթին թիվ չկա, որովհետև չափազանց շատ են։ Հավաքել եմ նաև փայտ ու քար,
Սոփերից բերված երեք հազար տաղանդ ոսկի և յոթ հազար տաղանդ ընտիր արծաթ, որպեսզի վարպետները դրանցով պատեն տաճարի որմերը։
Տիրոջ տան շինության համար տվեցին հինգ հազար տաղանդ ոսկի, տասը հազար դահեկան, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ և հարյուր հազար տաղանդ երկաթ։
Զոհասեղանի օծման օրը Իսրայելի որդիների իշխանների մատուցած ընծաները սրանք են. արծաթե տասներկու կոնք, արծաթե տասներկու տաշտ, ոսկե տասներկու խնկաման։
Խնկով լցված ոսկե խնկամանների թիվը տասներկու էր։ Խնկամանների ամբողջ ոսկին հարյուր քսան դահեկան էր։