Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 7:85 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

85 Յուրաքանչյուր արծաթե սկուտեղը հարյուր երեսուն սիկղ էր, յուրաքանչյուր կոնքը՝ յոթանասուն սիկղ, սպասքի ամբողջ արծաթը՝ երկու հազար չորս հարյուր սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

85 Յուրաքանչյուր կոնքի քաշը հարյուր երեսուն սիկղ էր, յուրաքանչյուր տաշտի քաշը՝ յոթանասուն սիկղ։ Սպասքի ամբողջ արծաթը երկու հազար չորս հարյուր սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 7:85
7 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք Աստծու տան ծառայության համար տվեցին հինգ հազար տաղանդ, տասը հազար դահեկան ոսկի, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ և հարյուր հազար տաղանդ երկաթ։


երեք հազար տաղանդ ոսկի Օփիրի ոսկուց և յոթ հազար տաղանդ մաքուր արծաթ՝ շինությունների որմերը երեսապատելու,


Ահա ես իմ ջանքերով Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, հազար անգամ հազար տաղանդ արծաթ, իսկ պղնձի ու երկաթի կշիռը հաշիվ չունի, որովհետև շատ է։ Նաև պատրաստել եմ փայտ ու քար, բայց դու ավելացրո՛ւ դրանց վրա։


Իսկ նա, նախապես իր մորից խրատված լինելով, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ՝ սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»։


Զոհասեղանի օծման օրը նրա նավակատիքի համար Իսրայելի իշխանների ընծաները սրանք էին. տասներկու արծաթե սկուտեղ, տասներկու արծաթե կոնք, տասներկու ոսկե տուփ։


Խնկով լցված տասներկու ոսկե տուփ։ Յուրաքանչյուր խնկամանը՝ տասը սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի. տուփերի ամբողջ ոսկին հարյուր քսան սիկղ էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ