նաև դրանդիները, լծակները, տաշտերը, ափսեներն ու տուփերը՝ մաքուր ոսկուց։ Ոսկուց էին ներքնատան՝ Սրբություն սրբոցի դռներն ու տաճարի տան դռները։
ԹՎԵՐ 7:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ տասը դահեկան արժողությամբ խնկով լի ոսկե մեկ խնկաման, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, |
նաև դրանդիները, լծակները, տաշտերը, ափսեներն ու տուփերը՝ մաքուր ոսկուց։ Ոսկուց էին ներքնատան՝ Սրբություն սրբոցի դռներն ու տաճարի տան դռները։
Երբ ավարտեցին, արքայի ու Հովիդայեի մոտ բերեցին ավելացած արծաթը, որով Տիրոջ տան համար սպասք, ողջակեզների համար անոթներ և ոսկե ու արծաթե խնկամաններ պատրաստեցին։ Հովիդայեի օրոք միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։
տաշտերը, խնկամաններն ու բուրվառները, որոնք նույնպես մաքուր ոսկուց էին։ Ոսկուց պատրաստեց նաև Սրբություն սրբոց տանող ներսի դուռն ու տաճարի գլխավոր սրահի դռները։
Մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի անոթները՝ խնկամաններն ու սկուտեղները, գավաթներն ու սկիհները, որոնցով գինի են նվիրաբերում։
Առաջավորության հացի սեղանը թող ծածկեն ծիրանի կերպասով, և դրա վրա դնեն ափսեները, խնկամանները, գավաթները և սափորները, որոնցով կատարում են նվիրաբերումը։ Դրա վրա պիտի լինի նաև հանապազօրյա հացը։
Նա որպես ընծա մատուցեց հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ,