Նաև կառուցեց մի հարկ սյուների վրա։ Կառույցը քառասունհինգ սյուն ուներ. ամեն մի շարքի վրա՝ տասնհինգ սյուն։
ԹՎԵՐ 5:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ տղամարդ լինեն թե կին, բանակատեղիից արտաքսե՛ք նրանց, որպեսզի չպղծեն բանակատեղիները, որտեղ ե՛ս եմ բնակվում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տղամարդ թե կին՝ բանակատեղիից դո՛ւրս արեք նրանց, որպեսզի չպղծեն իրենց բանակատեղիները, որոնց մեջ ես եմ բնակվում»։ |
Նաև կառուցեց մի հարկ սյուների վրա։ Կառույցը քառասունհինգ սյուն ուներ. ամեն մի շարքի վրա՝ տասնհինգ սյուն։
Մաքրվածը թող լվանա իր հագուստները, ածիլի իր բոլոր մազերը, լողանա ջրով և մաքուր համարվի։ Ապա նա թող մտնի բանակատեղի, բայց իր տնից դուրս ապրի յոթ օր։
Իսրայելի որդիներին խստորեն զգուշացրե՛ք իրենց անմաքրություններից, որպեսզի իրենց մեջ գտնվող իմ խորանը չպղծեն ու իրենց այդ անմաքրության պատճառով չմեռնեն։
Նրանք միացան Մովսեսի ու Ահարոնի դեմ և ասացին. «Բավակա՛ն է ձեզ, քանի որ ողջ ժողովուրդը և ամեն ոք սուրբ են, և Տերը նրանց մեջ է։ Արդ, ինչո՞ւ եք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում»։
Ինչի էլ որ դիպչի անմաքուրը, մինչև երեկո դա անմաքուր թող համարվի, իսկ ով դիպչի անմաքուր մարդուն, նա էլ մինչև երեկո անմաքուր թող համարվի»։
Մի՛ պղծեք այն երկիրը, որտեղ բնակվում եք, և որտեղ ես եմ բնակվում ձեր մեջ, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ բնակվում եմ Իսրայելի որդիների մեջ”»։
Այդպես էլ արեցին Իսրայելի որդիները. բանակատեղիից արտաքսեցին նրանց։ Ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին, այդպես էլ արեցին Իսրայելի որդիները։
Քո գոտուց կախված պետք է ունենաս մի ցից, որպեսզի երբ արտաքնոց գնաս, դրանով փոս բացես և քո աղտեղությունն այնտեղ նետելով՝ ծածկես.
որովհետև Տերը՝ քո Աստվածը, շրջում է քո բանակատեղիում, որպեսզի փրկի քեզ և քո թշնամուն մատնի քո ձեռքը։ Դրա համար էլ քո բանակատեղին մաքուր պետք է մնա, քո միջավայրում աղտեղություն չպետք է երևա, որպեսզի քեզանից չհեռանա»։
Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում եմ ձեզ, որ հեռու մնաք բոլոր այն եղբայրներից, որ ծույլ կյանքով են ապրում և ոչ այն օրինակով, որ ստացաք մեզնից.
Եվ այնտեղ մտած չի լինի ոչ մի չարակամ, պիղծ և ստախոս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրված կլինեն Գառան Կյանքի գրքում։
Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։