Նրան հեռվից տեսնելով՝ չճանաչեցին. բարձրաղաղակ լաց եղան. յուրաքանչյուրն իր պատմուճանը պատառոտեց և հող ցանեց իր գլխին։
ԹՎԵՐ 5:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ խեցե ամանով աղբյուրից հոսող մաքուր ջուր վերցնի և Վկայության խորանի հատակի հողից վերցնելով՝ լցնի ջրի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանան հողե ամանով սուրբ ջուր կառնի և վրանի հատակի հողից վերցնելով՝ կդնի ջրի մեջ։ |
Նրան հեռվից տեսնելով՝ չճանաչեցին. բարձրաղաղակ լաց եղան. յուրաքանչյուրն իր պատմուճանը պատառոտեց և հող ցանեց իր գլխին։
«Պղնձե ավազա՛ն պատրաստիր պղնձե պատվանդանով, որպեսզի լվացվեք նրա մեջ։ Այն դի՛ր Վկայության խորանի ու զոհասեղանի միջև։ Դրա մեջ ջուր կլցնես։
հույս Իսրայելի, Տե՛ր, բոլոր նրանք, որ քեզ թողեցին, պիտի ամաչեն։ Քեզնից հեռացածները պիտի կորչեն երկրի խորքում, որովհետև լքեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբյուրը։
Քահանան կնոջը թող կանգնեցնի Տիրոջ առջև, մերկացնի նրա գլուխը, նրա ձեռքը տա հիշատակի զոհը՝ խանդի զոհը։ Քահանան, իր ձեռքին ունենալով նզովքի հանդիմանության ջուրը,
Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Հիսուսը, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր։