Ահա Վկայության խորանի կառուցման հաշիվը, ինչպես հրաման տվեց Մովսեսը, ղևտացիների ծառայության համար, Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով։
ԹՎԵՐ 4:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս է Վկայության խորանում Մերարիի որդիների գնդի պարտականությունն իրենց գործերում, Ահարոն քահանայի որդի Իթամարի հսկողության ներքո»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սա է ժողովի վրանում Մերարիի որդիների տոհմերի պաշտոնը իրենց ծառայությունների համեմատ, որ նրանք կատարելու են Ահարոն քահանայի որդի Իթամարի ղեկավարությամբ»։ |
Ահա Վկայության խորանի կառուցման հաշիվը, ինչպես հրաման տվեց Մովսեսը, ղևտացիների ծառայության համար, Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով։
Ու մարդ պիտի բռնի իր եղբորը կամ իր հոր ընտանիքից մեկին և ասի. «Դու հագուստ ունես, մեզ իշխա՛ն դարձիր, թող մեր կերակուրը քո հրամանով լինի»։
Այս է Գեթսոնի որդիների պարտականությունը Վկայության խորանում, որոնց վերակացուն Ահարոն քահանայի որդի Իթամարն է»։
բակի չորս կողմերի սյուները, դրանց խարիսխները, բակի դռան վարագույրի սյուները և դրանց խարիսխները, ցցերը, պարաններն ու բոլոր բաղադրիչ մասերը։ Հաշվառե՛ք նրանց անուն առ անուն և ճշտե՛ք, թե ի՛նչ պիտի կրի յուրաքանչյուրը։
Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի իշխանները հաշվառեցին Կահաթի որդիներին ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետական տների՝
Չորս սայլ և ութ եզ տվեց Մերարիի որդիներին՝ ըստ նրանց սպասավորության՝ Ահարոն քահանայի որդի Իթամարի ղեկավարության ներքո։
Հեսուն խոսեց նաև քահանաների հետ ու ասաց. «Տիրոջ Ուխտի տապանակը վերցրե՛ք և գնացե՛ք ժողովրդի առջևից»։ Քահանաները վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը և գնացին ժողովրդի առջևից։