Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 36:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու դատաստանները, որ Տերը Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանանի եզերքին, Երիքովի դիմաց, տվեց Մովսեսի միջոցով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սրանք են այն պատվիրաններն ու դատաստանները, որ Տերը Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի որդիներին Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց։

Տես գլուխը



ԹՎԵՐ 36:13
12 Խաչաձեւ Հղումներ  

Այս է օրենքը՝ անասունները և թռչունները, ինչպես ջրային, այնպես էլ երկրի վրա շարժվող ամեն մի կենդանի


Ահա այս թող լինի բրդե, քաթանե հագուստի, գործվածքի կամ կարվածքի և ամեն տեսակ կաշվե առարկայի վրա երևացող բորոտության բծի մաքուր կամ անմաքուր համարվելու մասին օրենքը»։


Սրանք են այն պատգամները, հրամաններն ու օրենքները, որը Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաստատեց իր և Իսրայելի որդիների միջև։


Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաղորդեց Իսրայելի որդիներին։


Այնտեղից մեկնելով՝ Իսրայելի որդիները բանակեցին Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց։


Մովսեսն ու Եղիազար քահանան Մովաբի հովտում՝ Հորդանանի ափին, Երիքովի դիմաց ասացին.


Տերը Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց, խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Տերը Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանանի եզերքին, Երիքովի դիմաց, խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Նրանք Հովսեփի որդիներից Մանասեի ցեղի տղամարդկանց կանայք դարձան, և նրանց ժառանգությունը մնաց իրենց հոր ազգատոհմին։